Լոնդոնում Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում այսօր բարձրացվել է Շոտլանդիայի դրոշը, որը հանրաքվեի է պատրաստվում Մեծ Բրիտանիայից առանձնանալու հարցով: Դրոշը բարձրացվել է՝ ի նշան Բրիտանիայի միասնականության, որի կոչերով հանդես է գալիս վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ փորձելով շոտլանդացիներին համոզել դեմ քվեարկել անկախությանը:
Դրոշը կծածանվի մինչև հանրաքվեի անցկացման օրը՝ սեպտեմբերի 18-ը:
Շոտլանդիայի դրոշը զարդարում է Սուրբ Անդրեասի խաչը, որը համարվում է երկրի հովանավորը: Նույն խաչը կա նաև Բրիտանիայի դրոշում: